Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ռուս-ուկրաինական հանդիպում Միլանում

Ռուս-ուկրաինական հանդիպում Միլանում
16.10.2014 | 15:16

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հոկտեմբերի 17-ին, «Ասիա-Եվրոպա» գագաթնաժողովի շրջանակում:
Իտալիայի վարչապետի խոսքով` բանակցություններին մասնակցելու են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերունը և այլ գործիչներ:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ